- Los Angeles Unified School District
- Public Health (Armenian)
-
Դպրոցի օգնությունն արտակարգ իրավիճակների ժամանակ
Առողջապահություն - LAUSD ունի սերտ աշխատանքային կապ Լոս Անջելեսի Հանրային առողջապահության բաժանմունքի հետ: Մեր դպրոցների բժիշկները և բուժքույրերը սերտորեն համագործակցում են Հանրային առողջապահության իրենց գործընկերների հետ` ապահովելով բոլոր դպրոցականների ստուգումնը և պաշտպանվածությունը: Մեր դպրոցների անձնակազմը տեղեկացվում է լավագույն մեթոդների մասին, որոնք կդադարեցնեն ինֆեկցիաների տարածումը: Դպրոցները պարբերաբար մաքրվում են, ինչը ապահովում է դրանց անվտանգությունը:
Հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակի դեպքում, դպրոցի անձնակազմը ուղղություն կստանա վարչության բժիշկների կողմից հանրային առողջապահության լավագույն մեթոդները կիրառելու համար:
Դպրոցները կոչ են անում աշակերտներին.
Հաճախակի լվանալ ձեռքերը, հատկապես զուգարան այցելելուց հետո և ուտելուց առաջ:
Հազալ` բերանը թևով ծածկելով
Չօգտագործել ուրիշի սնունդը կամ անձնական իրերը, օրինակ`խոզանակներ կամ սանրերը:
Մնալ տանը, երբ ջերմություն ունեն կամ հիվանդ են:
Ստանալ բոլոր առաջարկվող, ինչպես նաև անհրաժեշտ պատվաստումները, հատկապես ընդդեմ գրիպի:
Ծնողները կտեղեկացվեն ավտոմատացված Blackboard Connect հաղորդագրությունների համակարգի և/կամ գրավոր ծանուցումների միջոցով, որոնք ուղարկվում են տուն և պարունակում են տեղեկատվություն կանխարգելիչ միջոցառումների, բուժման և պատվաստումների մասին: