- Los Angeles Unified School District
- Earthquake (Armenian)
-
Դպրոցի օգնությունն արտակարգ իրավիճակների ժամանակ
Երկրաշարժի ընթացքում դպրոցականները և անձնակազմն «իջնում են, ծածկվում և սպասում են»մինչև ցնցումները դադարեն: Երբ ցնցումները դադարում են, ուսուցիչները ստուգում են` կան արդյոք վիրավոր դպրոցականներ իրենց դասարանում, և բոլորին էվակուացնում ենմարզադաշտ, խաղահրապարակ կամ այլ ապահով բաց տարածք կամպուսում: Երկրաշարժից հետո էվակուացիան անհրաժեշտ է շենքերի հնարավոր վնասվածքների և հետևողցնցումների պատժառով: Յուրաքանչյուր ուսուցիչ ունի նշանակված տարածք դաշտի վրա իր աշակերտների համար, և բոլոր աշակերտները հաշվառվում են: Դպրոցի անձնակազմիանդամների թիմերը անցկացնում են որոնման և փրկարարական, վթարային առաջին օգնության և այլ երկրաշարժին հետևող աղետային աշխատանքներ: Յուրաքանչյուր դպրոցումստեղծվում են Հարցման և Հանդիպման դարպասների կայանները, որոնց միջոցով ծնողները կարող են դպրոցականներին տանել տուն: Եթե երկրաշարժի արդյունքում դպրոցը վնասվելէ, դպրոցականներին չի թույլատրվում մտնել շենքեր, մինչև դրանք չստուգվեն Շրջակա միջավայրի հիգիենայի և անվտանգության գրասենյակի կողմից:
Տես Ռեսուրսներ էջը` երկրաշարժին ընդհանուր պատրաստվածության վերաբերյալ Ձեր ընտանիքին տեղեկացնելու համար: