- Los Angeles Unified School District
- Resources (Armenian)
-
Ամերիկյան Կարմիր խաչ. Առաջարկում է աղետներին պատրաստվածության ընդհանուր տեղեկություններ, դասընթացներ և աջակցություն աղետներից վերականգնվող մարդկանց:CERT. Համայնքի Արտակարգ օգնության թիմի ուսուցումն անվճար գործնական դասընթաց է, որը սովորեցնում է մարդկանց, թե ինչպես աջակցել իրենց համայնքին աղետից հետո:
FEMA. Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունն առաջարկում է դասընթացներ (մի քանի անվճար և առցանց) արտակարգ իրավիճակների կառավարման և աղետին հետևող աջակցության վերաբերյալ:
«Կալիֆորնիայի մեծ երկրաշարժ». տարեկան անցկացնում է ամբողջ նահանգի տարածքում երկրաշարժի ուսուցողական տագնապ և առաջարկում է երկրաշարժին պատրաստվածության վերաբերյալ տեղեկատվություն:
NOAA. Ազգային օվկիանոսային և մթնոլորտային կառավարումն առաջարկում է ցունամիի վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև եղանակի հետ կապված այլ արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվություն:
NFPA. Հակահրդեհային պաշտպանության ազգային ասոցիացիան առաջարկում է հակահրդեհային անվտանգության վերաբերյալ խորհուրդներ և տեղեկատվություն:
Preparedness Now (Պատրաստվածությունն այժմ). «Կալիֆորնիայի մեծ երկրաշարժ» ուսուցողական տագնապի ծրագրից այս 5-րոպեանոց տեսահոլովակը (տեղակայված է youtube-ում) վառ կերպով պատկերում է, թե ինչպիսի կյանք կարող է լինել Լոս Անջելեսում մեծ երկրաշարժից հետո, և առաջարկում խորհուրդներ պատրաստվածության վերաբերյալ:
Upside Down (Տակն ու վրա). Արդյունավետ պետական ծառայության հայտարարություն, որը կարևորում է արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը:
Ready.gov. Առաջարկում է պլանավորման միջոցներ և խորհուրդներ աղետներին պատրաստվածության վերաբերյալ մեծաթիվ բնակչության համար:
Drop, Cover and Hold On (Իջնել, ծածկել և սպասել). The Earthquake Country Alliance (Երկրաշարժի Երկրի դաշինքը) տալիս է գերազանց տեղեկություն այն մասին, թե ինչպես պետք է պաշտպանվել երկրաշարժի ժամանակ և, ինչու որոշ պաշտպանիչ միջոցները առաջարկվում են, իսկ մյուսները` ոչ: Այս էջը ներառում է այսպես կոչված "Triangle of Life" (Կյանքի եռանկյուն) օգտագործելու վտանգների բացատրությունը:
Drowning Doesn't Look Like Drowning (Խորտակումը նման չէ խորտակման). Իմացեք, երբ մեկը ջրում խնդիրներ ունի, նշանները հետևյալն են` խորտակումը լինում է արագ, լուռ, և սովորաբար շատ ցայտեր չեն լինում: