- Los Angeles Unified School District
- Lockdown (Armenian)
-
Դպրոցի օգնությունն արտակարգ իրավիճակների ժամանակ
Մեկուսացման ժամանակ դպրոցականները տեղափոխվում են շենքի ներս (կամ մնում են շենքի ներսում) իրենց իսկ անվտանգության համար, եթե կա ինչ որ սպառնալիք դպրոցականների առողջությանը: Մեկուսացումն իրականացվում է մի շարք պատճառներով. այդ թվում ` անձի կողմից կամպուս անօրինական ներխուժման, տարածքում անցկացվող ոստիկանության գործողությունների, համայնքի միջավայրի խանգարման միջադեպի կամ նույնիսկ կամպուսում վտանգավոր կենդանու առկայության պատճառով: Մեկուսացման ժամանակ դպրոցական շենքերն օգտագործվում են դպրոցականներին արտաքին վտանգից պաշտպանելու համար: Մեկուսացման ժամանակ դպրոցի տնօրինությունը և վարչության պաշտոնյաները սերտորեն համագործակցում են իրավապահ մարմինների և այլ արտաքին գործակալությունների հետ` դպրոցականների անվտանգությունն առավելագույնի հասցնելու համար: Կամպուսում թույլատրվող ակտիվության աստիճանը մեկուսացման ընթացքում կախված է միջադեպից, և յուրաքանչյուր պատահարի ժամանակ կամպուսի շրջանակներում դպրոցականների շարժման և ծառայությունների մասին որոշումները հիմնված են լինում դպրոցականների համար ամենաանվտանգ տարբերակի վրա: Ծնողները կստանան դպրոցում տեղի ունեցող մեկուսացման կարգավիճակի մասին տեղեկատվություն և նորություններ Blackboard Connect հեռախոսի ավտոմատացված հաղորդագրությունների միջոցով:</p>
Տես Ռեսուրսներ էջը` երկրաշարժին ընդհանուր պատրաստվածության վերաբերյալ Ձեր ընտանիքին տեղեկացնելու համար: