• topnav
  •  

     Գլխավոր

     Դպրոցի օգնությունն արտակարգ իրավիճակների ժամանակ

     
     
     
     
     
     
     
     
     

    Girl looking out the window Ապաստարան տեղում» միջոցառման դեպքում դպրոցականները տեղափոխվում են շենքի ներս (կամ մնում են շենքի ներսում) իրենց իսկ անվտանգության համար, քանի որ սպառնալիք կա շրջակա միջավայրի կողմից կամ քիմիական սպառնալիք դպրոցականների առողջությանը: «Ապաստարան տեղում» իրավիճակի ժամանակ դպրոցների շենքերն օգտագործում են բացօթյա միջավայրից պաշտպանվելու համար: Կա մի քանի պատճառ, որոնց հետևանքով դպրոցը կարող է նախաձեռնել «ապաստարան տեղում» միջոցառումը, օրինակ` տարածքում քիմիական հեղուկի արտահոսք, տեղական հրդեհներ, ցանկացած օդային աղտոտումներ կամ մեղուների պարս: «Ապաստարան տեղում» իրավիճակի ընթացքում դպրոցի տնօրինությունը և վարչության պաշտոնյաները սերտորեն համագործակցում են  պետական ​​մարմինների հետ` դպրոցականների անվտանգությունը առավելագույնին հասցնելու համար: Կամպուսում թույլատրվող ակտիվության աստիճանը «Ապաստարան տեղում» իրավիճակի ժամանակ կախված է միջադեպից, և յուրաքանչյուր պատահարի ժամանակ կամպուսի շրջանակներում դպրոցականների շարժման և ծառայությունների մասին որոշումները հիմնված են լինում դպրոցականների համար ամենաանվտանգ տարբերակի վրա: Ծնողները կստանան դպրոցում տեղի ունեցող «Ապաստարան տեղում» միջոցառման կարգավիճակի մասին տեղեկատվություն և նորություններ Blackboard Connect  հեռախոսի ավտոմատացված հաղորդագրությունների միջոցով: