- Los Angeles Unified School District
- Fire (Armenian)
-
Դպրոցի օգնությունն արտակարգ իրավիճակների ժամանակ
Կամպուսի շենքում հրդեհի գոյացման ժամանակ ուսուցիչներն էվակուացնում են իրենց դասարանները դեպի մարզադաշտ, խաղահրապարակ կամ այլ ապահով բաց տարածք կամպուսում` հեռու հրդեհից և ծխից: Յուրաքանչյուր ուսուցիչ ունի նշանակված տարածք դաշտի վրա իր աշակերտների համար և հետևում է, որ բոլոր աշակերտները հաշվառված լինեն: Յուրաքանչյուր դպրոցում կարող են սահմանվել Հարցման և հանդիպման դարպասների կայաններ, որոնց միջոցով ծնողները կարող են դպրոցականներին տանել տուն: Եթե հրդեհի արդյունքում դպրոցը վնասվել է, դպրոցականներին չի թույլատրվում մտնել վնասված շենքեր, մինչև նրանք չստուգվեն Շրջակա միջավայրի հիգիենայի և անվտանգության գրասենյակի կողմից:
Տեղական հրդեհի կամ կամպուսից դուրս շենքի հրդեհի ժամանակ, երբ դպրոցում առաջանում է վնասակար աստիճանի ծուխ, դպրոցն իրականացնում է «ապաստարան տեղում» ծրագիրը:
Տես Ռեսուրսներ էջը` հրդեհային անվտանգության վերաբերյալ Ձեր ընտանիքը տեղեկացնելու համար: