- Los Angeles Unified School District
- School Responses to Emergencies (Armenian)
-
Դպրոցի օգնությունն արտակարգ իրավիճակների ժամանակ
Եթե դպրոցում տեղի ունենա որևէ արտակարգ իրավիճակ, դպրոցի անձնակազմը, լինելով պատրաստված, արագ կարձագանքի երեխաներին պաշտպանելու համար: Եթե արտակարգ իրավիճակի պատճառը հրդեհն է, ապա դպրոցականներն էվակուացվում են իրենց Հավաքման տարածք, մինչև տնօրինությունը որոշի, որ շենքեր վերադառնալն անվտանգ է: Երկրաշարժի ժամանակ դպրոցականներն իրենց սովորածի համաձայն «իջնում են, ծածկվում և սպասում են» մինչև ցնցումները դադարեն, և ապա էվակուացվում են շենքից դեպի Հավաքման տարածք: Դպրոցականները չեն վերադառնա մինչև շենքերը չստուգվեն, և չորոշվի դրանց մեջ մուտք գործելու անվտանգությունը: Այս երկու դեպքերում դպրոցականները տեղափոխվում են շենքից հեռու վայր, որովհետև հրդեհի կամ երկրաշարժի պատճառով շենքը կարող է վտանգ ներկայացնել նրանց համար:
Հազվագյուտ դեպքերում, երբ ավելի մեծ հեռավորության վրա է անհրաժեշտ տեղափոխել դպրոցականներին իրենց անվտանգությունն ապահովելու համար, նրանց կարող են տանել այլ դպրոցի տարածք: Դա տեղի է ունենում, երբ ցունամիի գոտում գտնվող ափամերձ դպրոցները ցունամիի մասին նախազգուշացում են ստանում: Ծնողները բոլոր տեղափոխությունների մասին տեղեկացվում Blackboard Connect հեռախոսի ավտոմատացված հաղորդագրության միջոցով:
Եթե կա վտանգ դրսից, օրինակ` հայտարարվել է տարածքում գտնվող հրազենով անձի մասին, կամ մոտակա տարածքում քիմիական արտահոսքի մասին, ապա դպրոցականները բերվում են ներս, և շենքն ինքը հանդիսանում է միջոց` նրանց վտանգից պաշտպանելու համար: Դպրոցներն ապահովում են դպրոցականների պաշտպանությունը և պատրաստ են անհրաժեշտության դեպքում ապաստարան տալ դպրոցականներին դասարանների ներսում ժամեր շարունակ: Դպրոցականներին երկար ժամանակով պահելու դեպքերի համար տեղում կան ծրագրեր` արտակարգ իրավիճակների սննդամթերքի, բժշկական և զուգարանի կարիքների վերաբերյալ: Այս ծրագրերը տարբերվում են` կախված դպրոցականներին սպառնացող վտանգի բնույթից:
Եթե դպրոցում արտակարգ իրավիճակ լինի, դպրոց ժամանելուն պես Դուք ընդհանուր առմամբ կտեսնեք հետևյալ երկու տեսարաններից մեկը: Դուք կարող եք տեսնել բոլոր դպրոցականներին դրսում, Հավաքման տարածքում, եթե շենքը պոտենցիալ վտանգ է ներկայացնում դպրոցականների համար, կամ Դուք ոչ ոքի չեք կարող տեսնել դրսում, քանի որ գոյություն ունի պոտենցիալ վտանգ դպրոցից դուրս, և պաշտոնատար անձինք երեխաներին պահում են ներսում` օգտագործելով շենքը դպրոցականներին վտանգից պաշտպանելու համար:
Կախված իրավիճակից, հնարավոր է, որ Դուք չեք կարողանա մոտենալ դպրոցին, և Ձեզ կարող են խնդրել սպասել դպրոցի մոտ մի ապահով տարածքում: Եթե դպրոցականների համար իրենց ազատ արձակելը վտանգավոր է, բոլորը մնում են դպրոցի ներսում, մինչև տնօրիննությունը տեղեկացնի, որ դրսում վտանգ չկա: Դպրոցները կգործեն դպրոցականների անվտանգությունից ելնելով, և դպրոցի պաշտոնյաները շարունակ կհետևեն ոստիկանության և հրդեհի բաժինների դիրեկտիվներին:
Դպրոցական ավտոբուսների վարորդները պատրաստված են առաջին օգնություն ցուցաբերելու համար և հաղորդակցվում են վարչության հետ երկկողմանի ռադիոյի միջոցով: LAUSD ավտոբուսներում առկա են առաջին օգնության կոմպլեկտներ, նաև ավտոբուսների մեծամասնությունն ունի GPS սարքեր, որոնք մշտապես փոխանցում են իրենց գտնվելու վայրը: Եթե Ձեր երեխան արտակարգ իրավիճակի, օրինակ երկրաշարժի, ժամանակ դպրոցական ավտոբուսում է, ապա ցնցումների դադարումից հետո, ավտոբուսի վարորդը կտեղափոխի նրան մոտակա դպրոց: Այդ դպրոցը հոգ կտանի Ձեր երեխայի մասին, և Ձեզ հետ կկապվեն տվյալ վայրից Blackboard Connect ավտոմատացված հեռախոսազանգի միջոցով: