Դպրոցներն ունեն վթարային պահուստ, այդ թվում` սննդամթերքի և ջրի պահուստ, ինչպես նաև առաջին օգնության պարագաների պահուստ, փրկարարական սարքավորումներ և այլ անրաժեշտ իրեր: Այս պահուստը պարբերաբար ստուգվում և օգտագործվում է ուսուցողական տագնապի ժամանակ: Դպրոցների մեծ մասն ունի նաև լրացուցիչ վթարային պահուստ, որը գտնվում է յուրաքանչյուր դասարանում:
Դպրոցները պարբերաբար անցկացնում են ուսուցողական տագնապ: Յուրաքանչյուր տարրական դպրոց ամսեկան անցկացնում է մեկ ուսուցողական հրդեհի տագնապ, իսկ ավագ դպրոցները դա անում են յուրաքանչյուր կիսամյակ: Բացի այդ, դպրոցներում տարվա ընթացքում «Կալիֆորնիայի մեծ երկրաշարժ» ուսուցողական տագնապի շրջանակներում իրականացվում է առնվազն մեկ ուսուցողական երկրաշարժի տագնապ, որտեղ դպրոցականները վարժվում են որոնման և փրկարարական գործողությունների և բժշկական օգնության տեխնիկայի մեջ: Բոլոր դպրոցներում գարնանն իրականացվում է երկրորդ լրացուցիչ ուսուցողական տագնապ` մեկուսացման ընթացակարգը կրկնելու համար: Յուրաքանչյուր դպրոց ունի Դպրոցի անվտանգության ծրագիր, որը հարմարեցված է յուրաքանչյուր դպրոցի կարիքներին և նախատեսում է բոլոր տեսակի վտանգներ և արտակարգ իրավիճակներ:
Ֆիլդի ակտն օրինականորեն պահանջում է, որԿալիֆորնիայի K-12 հանրային դպրոցները պետք է կառուցվեն ավելի բարձր շինարարական չափանիշով, քան այլ շենքեր, և դրանք ավելի հաճախ են ստուգվում. այդպիսով նվազում է փլուզման հավանականությունը երկրաշարժի ժամանակ: Դպրոցները ապահովված են նաև հրդեհի ազդասարքերով, սպրինքլերներով և կրակմարիչներով, որոնք պաշտպանում են հրդեհներից: Յուրաքանչյուր դպրոց նաև ենթարկվում է ստուգումների անվտանգության վերաբերյալ Շրջակա միջավայրի հիգիենայի և անվտանգության գրասենյակի և տեղամասային Հրշեջ վարչության կողմից: Բացի այդ, գրեթե բոլոր LAUSD դպրոցները ցանկապատված են ամբողջ պարագծով և ունեն փակվող դարպասներ: Դպրոցական օրվա ընթացքում, կա միայն մեկ դարպաս, որով կարելի է մուտք գործել դպրոց:
Ուսուցիչները պետք է ունենան առաջին օգնություն ցուցաբերելու ունակության վկայական` աշխատանքի ընդունվելու համար, և դպրոցների մեծամասնությունն ունի բուժքույր: Կան բազմաթիվ առաջին օգնության և CPR (արհեստական շնչառության) դասընթացներ, որոնք վարչության կողմից դպրոցների անձնակազմին են առաջարկվում անվճար: Բացի այդ, վարչության յուրաքանչյուր դպրոցական աշխատակցի համար առաջարկվում են աղետների վերաբերյալ պատրաստվածության և առաջին օգնության, նաև արտակարգ իրավիճակների կառավարման վերաբերյալ անվճար առցանց դասընթացներ` STEPS ծրագրի միջոցով: Եթե դպրոցում տեղի ունենա որևէ արտակարգ իրավիճակ, դպրոցի անձնակազմը, լինելով վերապատրաստված, արագ կարձագանքի երեխաներին պաշտպանելու համար: LAUSD ունի իր սեփական ոստիկանության ուժերը, որոնք օգնում են անվտանգության և պաշտպանության գործում:
Ինքներդ եղեք տեղեկացված դպրոցի ընթացակարգերի մասին` հաճախելով ծնողական ժողովների, կարդալով աշակերտ-ծնող ձեռնարկն ու դպրոցական նորությունները և պարբերաբար ստուգելով դպրոցի կայքը: Մասնակցեք Ձեր երեխայի դպրոցում անցկացվող արտակարգ ուսուցողական տագնապին և համոզվեք, որ Ձեր ընտանիքը ն ույնպես պատրաստ է արտակարգ իրավիճակներին:
Եթե դպրոցում տեղի ունենա որևէ արտակարգ իրավիճակ, դպրոցի անձնակազմը, լինելով վերապատրաստված, արագ կարձագանքի երեխաներին պաշտպանելու համար: Եթե արտակարգ իրավիճակի պատճառը հրդեհն է, դպրոցականները էվակուացվում են իրենց Հավաքման տարածք` մինչև տնօրինությունը որոշի, որ շենքեր վերադառնալն անվտանգ է: Երկրաշարժի ժամանակ դպրոցականներն իրենց սովորածի համաձայն «իջնում են, ծածկվում և սպասում են» մինչև ցնցումների դադարելը, և ապա` էվակուացվում են շենքից դեպի Հավաքման տարածք: Դպրոցականները չեն վերադառնա մինչև շենքերը չստուգվեն, և չորոշվի դրանց մեջ մուտք գործելու անվտանգությունը: Այս երկու դեպքերում դպրոցականները տեղափոխվում են շենքից հեռու վայր, որովհետև հրդեհի կամ երկրաշարժի պատճառով շենքը հանդիսանում է հնարավոր վտանգ նրանց համար:
Եթե կա վտանգ դրսից, օրինակ` հայտարարվել է տարածքում գտնվող հրազենքով անձի կամ մոտակա տարածքում քիմիական նյութի տարածման մասին, դպրոցականները կբերվեն ներս, և շենքը կօգնի պաշտպանել նրանց վտանգից: Դպրոցները կգործեն` պաշտպանելով դպրոցականներին, և պատրաստ են անհրաժեշտության դեպքում ապաստարան տալ դպրոցականներին դասարանների ներսում ժամեր շարունակ: Դպրոցականներին երկար ժամանակով պահելու դեպքերի համար տեղում կան ծրագրեր արտակարգ իրավիճակների սննդամթերքի, բժշկական և զուգարանի կարիքների վերաբերյալ: Այս ծրագրերը տարբերվում են` կախված դպրոցականներին սպառնացող վտանգի բնույթից: Մանրամասն
Երկրաշարժ | Մեկուսացում |
Հրդեհ | Ապաստարան տեղում |
Ցունամի | Առողջապահություն |
Դպրոցները պարբերաբար հաղորդակցվում են ծնողների հետ` օգտագործելով Blackboard Connect համակարգը, որի միջոցով ծնողները ստանում են ավտոմատ զանգեր դպրոցի իրավիճակի, նաև արտակարգ իրավիճակի վերաբերյալ: Եթե դուք չեք ստանում Blackboard Connect (Connect Ed) հաղորդագրությունները, պարզեք Ձեր երեխայի դպրոցի հետ, արդյոք Ձեր հեռախոսահամարը ճիշտ է գրանցված դպրոցում: Մենք պետք է պարտադիր ունենանք հեռախոսահամարներ` արտակարգ իրավիճակների ժամանակ Ձեզ հետ կապվելու համար: Յուրաքանչյուր անգամ տվյալների փոփոխության դեպքում համոզվեք, որ Դուք նորացրել եք Ձեր դպրոցի արտակարգ իրավիճակների քարտը և կոնտակտային տվյալները յուրաքանչյուր երեխայի համար:
Պահեք հեռախոսը Ձեզ մոտ արտակարգ իրավիճակների ընթացքում, որպեսզի կարողանաք նորություններ ստանալ արտակարգ իրավիճակի մասին Blackboard Connect ավտոմատացված հաղորդագրությունների ծառայության կողմից: Համոզվեք, որ Դուք նորացրել եք Ձեր հասցեն և հեռախոսահամարները դպրոցում, որպեսզի կարողանաք տեղեկացված լինել արտակարգ իրավիճակի մասին: Թեև կան մարդիկ, ովքեր նշանակված են դպրոցում հեռախոսազանգերին պատասհանելու համար, այնուամենայնիվ արտակարգ իրավիճակների ժամանակ այս գծերն ամենայն հավանականությամբ պետք է որ ծանրաբեռնված լինեն, և այդքան էլ լավ տեղեկատվության աղբյուր չեն հանդիսանա Ձեզ համար: Արտակարգ իրավիճակի ժամանակ զանգահարեք վարչության օգնության գծի 213-241-4500 համարով: Այս գիծը սովորաբար ակտիվացվում է, երբ արտակարգ իրավիճակը ներգրավում է ավելի քան մեկ դպրոց:
Դպրոցներն ունեն բազմաթիվ ճանապարհներ հաղորդակցվելու իրենց սեփական աշխատակիցների, այլ դպրոցների և վարչության անձնակազմի, ինչպես նաև արտաքին գործակալությունների հետ, որոնք կարող են օգնել այդ արտակարգ իրավիճակի դեպքում: Այս մեթոդներն ընդգրկում են հանրային ահազանգման համակարգ և երկկողմանի ռադիո, այնպես որ դպրոցը կարիք չունի ապավինելու հեռախոսային համակարգին:
Կախված իրավիճակից, հնարավոր է, որ Դուք չեք կարողանա մոտենալ դպրոցին, և Ձեզ կարող են խնդրել սպասել դպրոցի մոտ մի ապահով տարածքում: Եթե դպրոցականների համար իրենց ազատ արձակելը վտանգավոր է, բոլորը մնում են դպրոցի ներսում, մինչև տնօրիննությունը տեղեկացնի, որ դրսում վտանգ չկա: Դպրոցները կգործեն դպրոցականների անվտանգությունից ելնելով, և դպրոցի պաշտոնյաները շարունակ կհետևեն ոստիկանության և հրդեհի բաժինների դիրեկտիվներին:
Ինքներդ եղեք տեղեկացված դպրոցի ընթացակարգերի մասին` հաճախելով ծնողական ժողովների, կարդալով աշակերտ-ծնող ձեռնարկն ու դպրոցական նորությունները և պարբերաբար ստուգելուվ դպրոցի կայքը: Մասնակցեք արտակարգ ուսուցողական տագնապին և հարցրեք արտակարգ իրավիճակների ծրագրերի մասին դպրոց այցելելու ժամանակ:
Արտակարգ իրավիճակից հետո, երբ Դուք կարող եք հանգիստ կերպով Ձեր երեխային վերցնել, Ձեզ անհրաժեշտ է հետևել հատուկ գործընթացին բոլորի անվտանգության ապահովության համար: Հարցման դարպասը հանդիսանում է կայան, որտեղԴուք ներկայացնում եք Ձեր անձը դպրոցի անձնակազմին և խնդրում եք, որ Ձեր երեխային ուղարկեն Ձեզ մոտ: Դուք պետք է ունենաք ID, և ձեր անունը պետք է նշված լինի երեխայի արտակարգ իրավիճակի քարտի վրա` երեխային գրանցելու համար: Հետո Դուք պետք է դիմեք Հանդիպման դարպաս, որտեղ Ձեր երեխային կհանձնեն Ձեզ: Երկու դարպասների օգտագործումն ապահովում է մարդկանց քիչ քանակությունը, և նվազեցնում է երեխաների անհանգստությունը, որը կարող է իրենց մոտ առաջանալ ծնողների մեծ ամբոխը տեսնելիս:
Ինքներդ եղեք տեղեկացված դպրոցի ընթացակարգերի մասին` հաճախելով ծնողական ժողովների, կարդալով աշակերտ-ծնող ձեռնարկն ու դպրոցական նորությունները և պարբերաբար ստուգելուվ դպրոցի կայքը: Համոզվեք, որ Ձեր ընտանիքը նույնպես պատրաստ է արտակարգ իրավիճակներին:
/div>Ծնողները կարող են ավելի լավ պատրաստվել անհրաժեշտության համար դպրոցում և տանը: Այցելեք ձեր երեխայի դպրոցը և հարցրեք այն մասին, թե ինչ կարող է պատահել անհրաժեշտության ժամանակ: Համոզված եղեք, որ ձեր երեխայի անհրաժեշտության քարտը ընթացիկ է և ճիշտ և պարունակում է բազմաթիվ հեռախոսի համարներ և կա շփվող մարդկանց անունները: Եթե ձեր երեխան ավտոբուսով գնում է դպրոց կամ վերադառնում է դպրոցից, համոզված եղեք, որ ճանապարհի տեղեկությունը ընթացիկ է և կա անհրաժեշտության քարտի վրա, ինչպես նաև նշանակված չափահասի անունը, ով կարող է վերցնել ձեր երեխային այն դեպքում, եթե դուք ներկա չեք:
Տեղեկացրեք ձեր երեխային, որ լրջորեն վերցնի բոլոր անհրաժեշտության վարժությունները: Կանոնավոր կերպով վերանայեք տան և դպրոցի գործընթացը ձեր երեխայի հետ: Պատրաստեք Ընտանիքի Աղետի Պլան և վերանայեք դա ընտանիքի բոլոր անդամների հետ: Վարժվեք այդ պլանով - անհրաժեշտության վարժությունները միայն դպրոցների համար չեն:
Պատրաստեք աղետի պաշարների պայուսակ տան, մեքենայի և աշխատանքի համար: Համոզված եղեք, որ ձեր տան բոլոր անդամները գիտեն, թե որտեղ են գտնվում այդ պայուսակները: Վերացրեք վտագավոր իրերը ձեր տնից, որ կարող են վնասել ձեզ և ձեր երեխային անհրաժեշտության ժամանակ:
Ստուգեք այս վեբսայթի միջոցների էջը կապերի համար, որ օգտակար է աղետի պատրաստության և այլ օգտակար անհրաժեշտության տեղեկության համար: